Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնում - Mediamax.am

3935 դիտում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնում


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանում անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ լայնածավալ զորավարժություններ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն ընդգրկում են Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի եւ Իմիշլիի շրջանների տարածքները։

 

«Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատները, ինժեներական, հրթիռային եւ հրետանային զորքերը Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ միասին կատարում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ», - ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է նաեւ, որ զորավարժության շրջանակում գետերի վրայով կկառուցվեն պոնտոնային կամուրջներ եւ կիրականացվի դեսանտավորում պայմանական թշնամու թիկունքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին