«Տարածաշրջանում խաղաղության բանալին Թուրքիայի ձեռքում է» - Mediamax.am

3165 դիտում

«Տարածաշրջանում խաղաղության բանալին Թուրքիայի ձեռքում է»


Լուսանկարը` aa.com.tr


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ «Ուկրաինայի պատերազմը վերահաստատել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բանալին Թուրքիայի ձեռքում է»։

«Դա վերաբերում է նաեւ այլ տարածաշրջաններին՝ Հարավային Կովկասին, Բալկաններին, Մերձավոր Արեւելքին եւ աֆրիկյան երկրներին»,- Չավուշօղլուի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը։

 

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Երեւանը «անկեղծ մոտեցում» ցուցաբերի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին