ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան - Mediamax.am

2223 դիտում

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան


Լուսանկարը` civil.ge


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնում է Հայաստան եւ Ադրբեջան՝ բանակցելու երկու երկրների ղեկավարների հետ սահմանին իրավիճակի դեէսկալացիայի շուրջ։

Այս մասին ասվում է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

 

«Ռազմական գործողությունները դադարեցումը եւ վերադարձը բանակցային սեղանին չափազանց կարեւոր է։ Բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր եւ հրադադարը պետք է պահպանվի։

 

ԵՄ-ը հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ բոլոր ժողովուրդների:   

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը», - ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին