Իրանը անթույլատրելի է համարում սահմանների որեւէ փոփոխություն - Mediamax.am

1686 դիտում

Իրանը անթույլատրելի է համարում սահմանների որեւէ փոփոխություն


Լուսանկարը` irna.ir


Երեւան: Մեդիամաքս: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին լարվածության առնչությամբ եւ կողմերին կոչ է արել լուծել վեճերը խաղաղ ճանապարհով։

Իրանցի դիվանագետը հերթական անգամ շեշտել է, որ Իրանը անթույլատրելի է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն։

 

Քանաանին նաեւ ընդգծել է երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին