Ալի Շամխանի. Պետք է հարգվեն սահմանների անձեռնմխելիության սկզբունքները - Mediamax.am

1397 դիտում

Ալի Շամխանի. Պետք է հարգվեն սահմանների անձեռնմխելիության սկզբունքները


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում:

Այդ մասին նա ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպմանը:

 

Ալի Շամխանին էլ նշել է, որ պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

 

Արմեն Գրիգորյանն ու Ալի Շամխանին պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին