Բաքվում առաջարկել են հայ-ադրբեջանական միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծել - Mediamax.am

4618 դիտում

Բաքվում առաջարկել են հայ-ադրբեջանական միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծել


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան այսօր առաջարկել է հայ-ադրբեջանական միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծել։

Ըստ Trend-ի՝ պատգամավորը նշել է, որ «հայերն ընդունել են այն փաստը, որ Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման»։

 

«Նրանք դա ընդունում են, եւ մենք պետք է օգտագործենք դա։ Մենք պետք է ուժեղացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ, հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա»,- ասել է Ֆազիլ Մուստաֆան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին