Փաշինյանը խոսել է ՀՀ-Ադրբեջան երկաթուղու «մեծ հնարավորությունների» մասին - Mediamax.am

968 դիտում

Փաշինյանը խոսել է ՀՀ-Ադրբեջան երկաթուղու «մեծ հնարավորությունների» մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մեկնարկում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները:

Այդ մասին դեկտեմբերի 29-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստում:

 

«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն եւ հանրահայտ ձեւով նաեւ որոշակի խնդիրներ եւ վտանգներ է պարունակում, բայց նաեւ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետեւողականորեն եւ համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք եւ կարողանանք ծառայեցնել Հայաստանի, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին