Պուտինն Էրդողանին ասել է «կարեւոր քայլերի համաձայնեցման» մասին - Mediamax.am

1923 դիտում

Պուտինն Էրդողանին ասել է «կարեւոր քայլերի համաձայնեցման» մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:

«Ընդգծվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկը Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության, խաղաղ կյանքի կարգավորման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործնական փոխգործակցության պատրաստակամության հաստատումն է: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հնարավոր եղավ համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարեւոր քայլերի շուրջ:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին եւ կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործողությունների համակարգումը շարունակելուն, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի խթանման համար», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին