Լավրովն ու Չավուշօղլուն համակարծիք են վարձկանների հարցում - Mediamax.am

2993 դիտում

Լավրովն ու Չավուշօղլուն համակարծիք են վարձկանների հարցում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը եւ Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների տարածաշրջան ներթափանցելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր Սոչիում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:

 

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այս տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցելու փորձերի համար: Այս հարցում մենք միանգամայն միասնական դիրքորոշում

ունենք մեր թուրք գործընկերների հետ», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին