Չեղարկվել են Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթները - Mediamax.am

2735 դիտում

Չեղարկվել են Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթները


Լուսանկարը` https://caspiannews.com/


Երեւան: Մեդիամաքս: Բաքու-Նախիջեւան-Բաքու բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, դա պայմանավորված է նրանով, որ Բաքվի օդանավակայանը ժամանակավորապես անցել է աշխատանքի սահմանափակ ռեժիմի՝ Ադրբեջանում հայտարարված ռազմական դրության պատճառով:

 

Չեղյալ են հայտարարվել նաեւ «Ադրբեջանի ավիաուղիների» չվերթները Բաքու-Լոնդոն-Բաքու (հոկտեմբերի 1) եւ Բաքու-Բեռլին-Բաքու (հոկտեմբերի 2) երթուղիներով:

 

Հայտնի է նաեւ արտասահմանյան մի շարք ավիափոխադրողների չվերթների չեղարկման մասին: «Աերոֆլոտը» չեղյալ է համարել հոկտեմբերի 1-ին եւ 4-ին նախատեսված Մոսկվա-Բաքու-Մոսկվա չվերթները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին