Նախիջեւանում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ վարժանքը - Mediamax.am

1891 դիտում

Նախիջեւանում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ վարժանքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը եւ Թուրքիան Նախիջեւանում անցկացրել են լայնածավալ մարտավարական եւ թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը՝ երկու երկրների ցամաքային զորքերի եւ ավիացիայի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, զորավարժություններին մասնակցել են 2.6 հազար զինծառայողներ, ավելի քան

200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, շուրջ 180 հրթիռային, հրետանային եւ ականանետային կայանքներ, 18 ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:

 

«Զորավարժությունների սցենարին համաձայն, կրակային փուլը սկսվել է հետախուզական եւ դիվերսիոն խմբերի վնասազերծմամբ: Նախիջեւանի կայազորի զորքերը, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ, անցել են հակահարձակման, ոչնչացրել են թշնամու կենդանի ուժն ու զրահատեխնիկան հենակետերում՝ գրավելով շահավետ դիրքեր բարձունքներում: Հարձակման ընթացքում ոչնչացվել են թշնամու ինքնաթիռները, չեզոքացվել են փոքր անօդաչու թռչող սարքերը », - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին