«Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր վայր է դրել մանդատը - Mediamax.am

1686 դիտում

«Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր վայր է դրել մանդատը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն ԱԺ-ում:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Վերածնվող Հայաստան»-ի անդամ չորս պատգամավորից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

 

«Կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։

 

Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

 

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն արձագանքել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը:

 

«Մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»,- ասված է «Հայաստան» խմբակցության հաղորդագրությունում:

 

Օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր էր դրել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին