Ըստ ռուսական կողմի, Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են դիրքորոշումները - Mediamax.am

1579 դիտում

Ըստ ռուսական կողմի, Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են դիրքորոշումները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են դիրքորոշումները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներով սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ ճանապարհներով եւ երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղափոխման հարցերի շուրջ։

Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպման մասին, որը նախագահել են փոխավարչապետներ Շահին Մուստաֆաեւի, Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը:

 

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ ավտոմայրուղու անցկացման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովելու է տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության տարածքով», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին