«Ամեն սեւ բան Օթելլո չէ». Փաշինյանը մեկնաբանել է ընդդիմության քայլերը - Mediamax.am

2233 դիտում

«Ամեն սեւ բան Օթելլո չէ». Փաշինյանը մեկնաբանել է ընդդիմության քայլերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել հարցին՝ թե ինչ կարծիք ունի ընդդիմության գործողությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում, մասնավորապես, ասել է.

 

«Ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար. քաղաքի խանութներում, ցավոք, ուսապարկ մնացել է, քանի որ ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, քանի որ գիտեն նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի: Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել:

 

Մեզ ասում էին, որ հեղաշրջման ենք եկել, հիմա մեզ կրկնում են, եւ, կամ պետք է ասեն, որ ուզում են հեղաշրջում անեն, կամ էլ պիտի խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության:

 

Նրանց թվում է, որ ամեն ինչ եթե կրկնեն, նույն ձեւով անեն՝ կստացվի: Սրա հետ կապված ուզում եմ մի պատմություն պատմել՝ ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ իմ դերասանական կարիերայի նոր փուլ անցնել եւ ստանձնել Օթելլոյի դերը: Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին եւ ասում է. «տղաս՝ ամեն սեւ բան Օթելլո չէ»: Թերեւս, սրանով կարելի է ամբողջացնել հարցի պատասխանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին