Ըստ Քոչարյանի, Հայաստան-Թուրքիա շփումների օրակարգը ձևավորել է Ադրբեջանը - Mediamax.am

4632 դիտում

Ըստ Քոչարյանի, Հայաստան-Թուրքիա շփումների օրակարգը ձևավորել է Ադրբեջանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ «Թուրքիան կդադարի Հայաստանը դիտարկել որպես խոչընդոտ իր ծրագրերին միայն այն պարագայում, եթե ունենա ամբողջական ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա»:

Նրա խոսքով՝ սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա Հայաստանի տնտեսության մեջ եւ լիարժեք ազդեցություն ունենա քաղաքական էլիտայի վրա:

 

«Սա հնարավոր կդառնա այն ժամանակ, երբ Ռուսաստանի ներկայությունն այստեղ սկսի դադարել եւ փոխարինվի թուրքականով: Սա հնարավոր է նաեւ այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի Արցախից ընդհանրապես: Այս քաղաքականությունն, անկասկած, աջակցություն է ստանալու ԱՄՆ կողմից»,- նշել է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

 

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գնում է այս ճանապարհով:

 

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը երբեք դեմ չեմ եղել, բայց դրանց հաստատումն ունի իր բնական ընթացակարգը, իսկ այն, ինչ հիմա է կատարվում, հասկանալի չէ:

 

Այն ֆորմատը, որն այսօր տեսնում եմ, դրանով ոչ թե բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ՝ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, որի օրակարգը ձևավորել է Ադրբեջանը, իսկ հնչեցնելու է Թուրքիան: Սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին