Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար - Mediamax.am

3359 դիտում

Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2004 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան,

2005 թվականին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից՝ կուսակցության վարչության անդամ:

 

2018 թվականի մայիսին նշանակվել էր ՀՀ առաջին փոխվարչապետ։

 

2019 թվականի հունվարին ընտրվել էր Ազգային Ժողովի նախագահ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին