Նախագահը հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ - Mediamax.am

3498 դիտում

Նախագահը հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայութնուն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

«Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի եւ խորհրդարանի դերը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին