Կրեմլը մտահոգությամբ հետեւում է Հայաստանի իրավիճակին - Mediamax.am

2956 դիտում

Կրեմլը մտահոգությամբ հետեւում է Հայաստանի իրավիճակին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ «Կրեմլը մտահոգությամբ է հետեւում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց դա համարում է բացառապես երկրի ներքին գործը»:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Մոսկվան բոլորին հանդարտության կոչ է անում եւ համարում է, որ իրավիճակը «պետք է մնա սահմանադրական դաշտում»:

 

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դեռեւս շփումներ չեն եղել, բայց «անհրաժեշտության դեպքում դրանք բավականին արագ կազմակերպվում են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին