Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի - Mediamax.am

8098 դիտում

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի


Լուսանկարը` Winslow Martin


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր պանթեոն:

Նա տեղեկացրել է, որ «մոտեցել ենք գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին»:

 

«Շատ շուտով սպասում ենք գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի եւ Կարմիր Խաչի կողմից: Դրանից հետո կկենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է՝ գերեվարված լինի: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ նոր թափով պետք է տեղի ունենա զոհվածների մարմինների որոնումն ու չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը:

 

«Ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այդ գործընթացն ավարտել»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին