Զախարովա. Հայտարարությունները պետք է նպաստեն խաղաղ գործընթացին - Mediamax.am

7242 դիտում

Զախարովա. Հայտարարությունները պետք է նպաստեն խաղաղ գործընթացին


Լուսանկարը` https://theglobepost.com/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է ստվեր գցի ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման գործընթացի եւ ներդրված ջանքերի վրա»:

Պատասխանելով Բաքվում կայացած ռազմական շքերթում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հայտարարություններին վերաբերյալ հարցին՝ նա նշել է.

 

«Իրավիճակը հեշտ չէ, շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի տարածաշրջան վերադարձվի խաղաղությունը, բոլոր ոլորտների նորմալ կենսագործունեությունը վերականգնվի եւ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին: Եվ եկեք հիշենք, որ շատ զոհեր են եղել»:

«Հայաստանը պետք է խելքի գա», - ասել է Էրդողանը

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան ասել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերը:

 

«Տնտեսական կապերի ապաշրջափակումն ու նոր հաղորդակցությունների շինարարությունը երկարատեւ գործընթաց է, որում անհրաժեշտ է ընդգրկել մասնագիտացված տարբեր կառույցներ: Գլխավոր հարցերն էլ պետք է լուծեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, որոնք ձեւավորել են արձագանքման հատուկ մեխանիզմներ»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին