Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում կայացած ռազմական շքերթի իր ելույթում Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»:
«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, հայկական սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: