Ուրուգվայի նախկին նախագահներն ասել են, որ համերաշխ են հայերի հետ - Mediamax.am

4192 դիտում

Ուրուգվայի նախկին նախագահներն ասել են, որ համերաշխ են հայերի հետ


Լուսանկարը` https://www.infobae.com/


Երեւան: Մեդիամաքս: Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին:

Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են  Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) եւ Խոսե Մուխիկան (2010-2015):

 

Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում եւ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:

 

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվային ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին