Պուտին. Կովկասում ՌԴ եւ Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում - Mediamax.am

4329 դիտում

Պուտին. Կովկասում ՌԴ եւ Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Հարավային Կովկասում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները չեն համընկնում:

Այսօր ելույթ ունենալով «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպմանը, Ռուսաստանի նախագահն ասել է.

 

«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ, ի վերջո, անհրաժեշտ է այսպիսի վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի եւ զենքի միջոցով, այլ բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, կարելի է ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի, բայց արդյունք չկա: Սակայն իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»:

 

«Մենք պետք է համառորեն աշխատենք բոլորի հետ, համբերատար լինենք, ինչը մենք անում ենք, եւ բոլորին ապացուցենք, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք կպաշտպանենք այն: Իսկ որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել», - հավելել է Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին