Բայդենը Թրամփին կոչ է արել դադարել «դայակ» լինել Թուրքիայի համար - Mediamax.am

6815 դիտում

Բայդենը Թրամփին կոչ է արել դադարել «դայակ» լինել Թուրքիայի համար


Ջո Բայդենն ու Ռեջեփ Էրդողանը
Ջո Բայդենն ու Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտմամբ եւ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածներում մարտերի վերսկսմամբ:

 

Անհասկանալիորեն, այս հակամարտության վերջին սրացման ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր եւ չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Պոմպեոն անգամ մեկ հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, ԱՄՆ վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում ՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ ՝ մարտերը դադարեցնելու եւ երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար»:

 

ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու Բաքվի ջանքերը:

 

«Այն պետք է հասկացնի Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անորոշ ժամանակ գրավված մնալ եւ որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն արժանահավատ բանակցությունները հակամարտության տեւական լուծման շուրջ: Վերջապես, ԱՄՆ վարչակազմը պետք է վերջ տա Անկարայի համար դայակի տեր տանելը եւ ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը, ինչպես նաեւ ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունը անպատասխանատու պահվածք է:

 

Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը դա փորձելու պարտավորություն ունի»,- ասել է Ջո Բայդենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին