Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տեղեկացրել պատերազմին թուրք զինվորականների մասնակցության, Թուրքիայի կողմից գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:
Հոկտեմբերի 3-ին կայացել է Փաշինյանի երկրորդ հեռախոսազրույցը Մերկելի հետ՝ Ադրբեջանի հրահրած ագրեսիայից հետո:
«Գերմանիայի Կանցլերը հույժ կարեւորել է կրակի դադարեցումը եւ խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությանը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: