Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա - Mediamax.am

5343 դիտում

Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

Ինչպես ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության իրավիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնահարցը»:

 

«Ռուսաստանը երկու տասնամյակից ավել հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առանցքային միջնորդ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական հարեւանությունն ու ընդհանուր պատմությունը, այս հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցում կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ այցը Մոսկվա կլինի Ջեյհուն Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցը հուլիսի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո: Առաջինը նա կատարել էր Թուրքիա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին