Առաջիկա մեկ շաբաթը վճռական է լինելու, ասել է Փաշինյանը - Mediamax.am

4078 դիտում

Առաջիկա մեկ շաբաթը վճռական է լինելու, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական նշանակություն ունի հետագա իրադարձությունների զարգացման առումով»։

«Մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն այս ըմբռնմանը հակասող գործողություններ չեն անի, քանի որ դա, ըստ էության, նույնիսկ քաղաքական պայքարի հայտ չի լինի, այլ կլինի Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու եւ սրանից բխող սպառնալիքներ ստեղծելուն ուղղված գործառույթ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է այդ փոփոխություններին։

 

 

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին