«Հայաստան» հիմնադրամը փյունիկի նման հառնելու է, ասել է նախագահը - Mediamax.am

3474 դիտում

«Հայաստան» հիմնադրամը փյունիկի նման հառնելու է, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ստեղծված լինելով 20-րդ դարում, պետք է դառնա 21-րդ դարի ինստիտուտ:

Այս մասին նախագահն ասել է «Հայաստան» հիմնադրամի նորընտիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ հիմնադրամ կատարած այցի ընթացքում:

 

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, այն ստեղծվել է Հանրապետության եւ մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում եւ ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երեւանից ուղեւորվել դեպի Ստեփանակերտ եւ տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան»,-ասել է Արմեն Սարգսյանը, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

 

Նախագահը կարեւորել է հիմնադրամի անցած ճանապարհի վերանայումը, հաջողությունների ու թերությունների գնահատումը:

 

«21-րդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաեւ դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է եւ առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը»,- հավելել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին