Փաշինյանը սկսում է արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները - Mediamax.am

4398 դիտում

Փաշինյանը սկսում է արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ այսօրվանից սկսած՝ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներ կսկսի։

«Հանդիպումների ընթացքում խոսելու ենք, թե ինչպես եւ ինչ մեթոդներով պետք է հասնենք շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է վարչապետը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

 

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀ տնտեսությունը եւ բիզնեսը շունչը պահած վիճակում են լինելու»։

 

«Վերջին հինգ ամիսները ցույց տվեցին, որ մենք վստահելի իրավիճակ չունենք։ Բացի այդ, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձեւավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է վարչապետը։

 

 

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցի վերաբերյալ կհաջողվի խորհրդարանական ուժերի հետ համաձայնություն ձեռք բերել եւ «քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին