Երեւան: Մեդիամաքս: Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ՀՀ կառավարությունում նշել են, որ նախատեսված են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: