Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին:
Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որը վարում էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, համապատասխան նախագիծն ընդունվել է ձայների 34 կողմ, 11 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Զուգահեռ քվեարկության էր դրվել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի առաջարկությունը՝ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Առաջարկը չի ընդունվել ձայների 15 կողմ, 34 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին:
Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:
Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ապա ավագանին լուծարվում է, եւ 30-40 օրվա ընթացքում նոր ընտրություններ են կազմակերպվում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: