Զոյա Բարսեղյանը աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում - Mediamax.am

7160 դիտում

Զոյա Բարսեղյանը աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում


Զոյա Բարսեղյանը
Զոյա Բարսեղյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը։

Այս մասին Մեդիամաքսին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ 

 

Զոյա Բարսեղյանը լրագրության  ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է, երկար տարիներ աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում, սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն-գլխավոր խմբագիր։ 

 

2010-2014 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016 թվականներին ղեկավարել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։  

 

2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թ․ մայիսը եղել  է ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։ 2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 

 

Ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում, ինչպես նաև  Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին