Կարապետյանը շնորհավորել է Փաշինյանին - Mediamax.am

6206 դիտում

Կարապետյանը շնորհավորել է Փաշինյանին


Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր շնորհավորել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ

 

«Շնորհավորում եմ նոր վարչապետին։ Վարչապետին եւ հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված եւ միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից:

 

Պատկերացնելով վարչապետի ծանր եւ պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին եւ քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը եւ ընտանիքը չխառնելով, խորհուրդ տալով եւ ոգեւորելով»,- ասված է Կարեն Կարապետյանի ուղերձում:

 

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին «քննադատության, ոգեւորիչ խոսքերի եւ աջակցության համար»:

 

«Շատ հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ եւ հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ եւ էֆեկտիվ երիտասարդներին։

 

Բոլորիդ լա՛վ տրամադրություն, լավ եղե՛ք»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին