Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ - Mediamax.am

7643 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Նրա օգտին քվեարկել է 59, դեմ՝ 42 պատգամավոր:

 

Այսպիսով, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կառավարության եւ երկրի ղեկավար է դարձել խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը:

 

Նիկոլ Փաշինյանն՝ իր իսկ խոսքերով

 

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում: 

 

1991թ. ընդունվել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, որտեղից հեռացվել է 1995թ.՝ լրագրողական գործունեության պատճառով: 

 

1994-1995թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: 

 

2008 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 

 

2017թ. ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքից: 

 

Ամուսնացած է, ունի չորս զավակ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին