8563 դիտում

Արմեն Սարգսյան՝ ՀՀ նորընտիր նախագահ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ այսօր Հայաստանի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը:

Դահլիճում ներկա 101 պատգամավորներից 90-ը քվեարկել են նրա օգտին, դեմ՝ 10-ը: Մեկ ձայն ճանաչվել է անվավեր։

Արմեն Սարգսյանն առաջադրված միակ թեկնածուն էր, նա ընտրվել է 7 տարի ժամկետով:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը:


1992-1995թթ. նա Հայաստանի դեսպանն է եղել Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», ԵՄ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996թթ. Եվրոպական Միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է  Հայաստանի վարչապետ, սակայն պաշտոնավարել է ընդամենը 4 ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին հրաժարական է տվել:

1998-2000թթ. նա կրկին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am