Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների եւ համագործակցության շրջանակը:
Այս մասին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վյաչեսլավ Վոլոդինն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Պետդումայի նախագահի խոսքով՝ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող՝ Պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն եւ կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ պատվիրակության կազմում են նաեւ հայկական մեծ համայնք ունեցող Կրասնոդարի եւ Ղրիմի օրենսդիր մարմինների ղեկավարները:
Սերժ Սարգսյանն էլ համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի փորձն իր զգալի ներդրումը կունենա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: