Դավիթ Սահակյանը նշանակվել է կրթության և գիտության փոխնախարար - Mediamax.am

9435 դիտում

Դավիթ Սահակյանը նշանակվել է կրթության և գիտության փոխնախարար


Դավիթ Սահակյանը
Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում:

Դավիթ Սահակյանը կանգնած է եղել «Այբ»-ի ակունքներում՝ կառույցի ստեղծման օրվանից (2006 թ.): Զբաղեցրել է նախ ծրագրերի տնօրենի, իսկ 2009 թ.-ից՝ գործադիր տնօրենի պաշտոնը: Եղել է «Այբ» դպրոցի հիմնադրման գլխավոր դերակատարներից մեկը, երեք տարի զբաղեցրել է «Այբ» դպրոցի տնօրենի պաշտոնը:

 

Ս.թ. սեպտեմբերին Մեդիամաքսը զրուցել էր Դավիթ Սահակյանի հետ Այբ» կրթական հիմնադրամի մշակած «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի մասին:

 

«2015 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ կրթության նախարարությունը ԱԲ-ը ճանաչեց որպես այլընտրանքային ծրագիր, որը կարող է ներդրվել Հայաստանի եւ Արցախի ավագ դպրոցներում: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ունենալ առնվազն մեկական ավագ դպրոց, որն ամբողջությամբ կգործի ԱԲ-ի ծրագրով, եւ արդեն հետագայում ԱԲ-ը մտցնել Հայաստանի եւ Արցախի այլ ավագ դպրոցներ՝ որպես հոսքային դասարան», - ասել էր Դավիթ Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին