Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 78-րդն է - Mediamax.am

20504 դիտում

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 78-րդն է


Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 78-րդն է
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 78-րդն է

Լուսանկարը` text-master.ru


Երեւան: Մեդիամաքս: Մամուլի ազատության ցուցանիշով 2014 թվականին Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 78-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին է վկայում «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից  այսօր հրապարակված Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս-ը:

 

Նախորդ տարվա համեմատ`այս տարի Հայաստանը չորս կետով զիջել է դիրքերը վարկանշում: Վրաստանը զբաղեցնում է 84-րդ, իսկ Ադրբեջանը 160-րդ տեղերը:

 

«Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ղրղզստանում առկա է բազմակարծության նշանակալի մակարդակ եւ հարաբերականորեն քիչ է պետական գրաքննությունը: Սակայն առկա մեծ սոցիալական բեւեռացումն արտահայտվում է ԶԼՄ-ներում եւ լրագրողների գործունեության միջավայրում, որոնք հաճախ ենթարկվում են հետապնդումների: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ ԶԼՄ-ների քաղաքական ուղղվածությունը համընկնում է իր սեփականատիրոջ քաղաքական նախապատվության հետ, ԶԼՄ-ների աշխատակիցների խմբագրական անկախությունը նախկինի պես սահմանափակ է թվում»,- նշել են ինդեքսի հեղինակները:

 

Կազմակերպության գնահատականներով, 2013 թ.-ին Հայաստանում եւ Վրաստանում կայացած ընտրություններն առավել հանդարտ էին, քան նախորդները:

 

«Լրագրողների հանդեպ բռնության դեպքերը հազվադեպ էին: Հայաստանի հանրային հեռարձակողն առաջադիմել է անկողմնակալություն ապահովելու տեսանկյունից, սակայն ընտրական միջավայրը խորացնում է տեղեկատվական պատերազմը մասնավոր ԶԼՄ-ներում, պատերազմ, որում իշխանություններն ունեն հստակ առավելություն», - ասված է ինդեքսում: 

 

Հետխորհրդային երկրներից Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը ամենաշատն են խախտում տեղեկատվության ազատության նորմերը:

 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանում, որտեղ ԶԼՄ-ների բազմակարծությունը վտանգված է, մամուլի ազատության նոր ճնշումներ են որդեգրվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին