Media International-ը մտադիր է գովազդ վաճառել հայկական կայքերում - Mediamax.am

exclusive
8495 դիտում

Media International-ը մտադիր է գովազդ վաճառել հայկական կայքերում


Տիգրան Սաֆարյանը
Տիգրան Սաֆարյանը

Լուսանկարը` Մդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ստեղծվելու է ինտերնետ-սեյլս-հաուս:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին են վկայում հաղորդագրություններն այն մասին, որ ուկրաինական Media International սեյլս-հաուսի կառավարիչ գործընկեր Վալերի Մաշտակովը ձեռք է բերել FISH ինտերնետ-սեյլս-հաուսի վերահսկիչ փաթեթը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. մարտին Երեւանում կայացավ Media International Service ընկերության հայաստանյան մասնաճյուղի շնորհանդեսը, որը չորս հեռուստաալիքների՝ Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-թիվիի գովազդի բացառիկ վաճառողն է:

 

Վալերի Մաշտակովը կողմից FISH ինտերնետ-սեյլս-հաուսի վերահսկիչ փաթեթի գնման մասին հաղորդագրության մեջ ասված է.

 

«Ընկերությունները մտադիր են իրականացնել հեռուստատեսային ու ինտերնետ-գովազդի վաճառքների ինտեգրում, ինչպես նաեւ FISH-ը դուրս հանել նոր շուկաներ, մասնավորապես` Հայաստան, որտեղ Media International-ը մարտից սկսել է գովազդ վաճառել ազգային հեռուստաալիքներում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին