Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-թիվիի տնօրենները` Media International Service-ի մեկնարկի մասին - Mediamax.am

10434 դիտում

Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-թիվիի տնօրենները` Media International Service-ի մեկնարկի մասին

Տիգրան Սաֆարյանը
Տիգրան Սաֆարյանը
Կայացել է Media International service շնորհանդեսը

Արտակ Ալեքսանյանը
Արտակ Ալեքսանյանը
Արթուր Եզեկյանը
Արթուր Եզեկյանը
Դավիթ Բաբախանյանը և Արման Սաղաթելյանը
Դավիթ Բաբախանյանը և Արման Սաղաթելյանը
Կայացել է Media International service շնորհանդեսը
Կայացել է Media International service շնորհանդեսը
Մանանա Ասլամազյանը և Տիգրան Սաֆարյանը
Մանանա Ասլամազյանը և Տիգրան Սաֆարյանը
Տիգրան Սաֆարյանը
Տիգրան Սաֆարյանը
Վահագն Խաչատրյանը
Վահագն Խաչատրյանը

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 22-ին Երեւանում կայացել է Media International Service միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի շնորհանդեսը:

Media International Service-ի տնօրեն Տիգրան Սաֆարյանը ներկայացրել է ընկերության գործառույթներն ու միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են ընկերության աշխատանքում:

Հայաստանի չորս հեռուստաալիքների՝ Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-թիվիի գովազդի բացառիկ վաճառողը ներկայացնելու է գովազդի վաճառքի նպատակաուղղված մոտեցում, համաձայն որի իրականացնելու է ռեյտինգների վաճառք՝  քանակական, սեռային, տարիքային եւ այլ չափման համակարգերով:

«Մինչ այս պահը հեռուստատեսությունը միաժամանակ սեփական հաղորդումներ էր ստեղծում եւ գովազդ վաճառում: Այսուհետ գովազդը կվաճառեն ոլորտի պրոֆեսիոնալները, իսկ հեռուստատեսությունը կզբաղվի ստեղծագործական աշխատանքով, ինչը կնպաստի նաեւ եթերի որակի բարձրացմանը»,- Մեդիամաքս-ին ասել է Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

««Media International Service-ի հետ համագործակցությունից առաջին հերթին ակնկալում եմ ֆինանսական կայունություն եւ գովազդային ոլորտի հավասարակշռություն: Բոլոր զարգացած երկրներում կան նման կազմակերպություններ, որոնք մասնագիտանում են հեռուստաընկերությունների գովազդի վաճառքի ոլորտում», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Շանթ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը:

«Վստահելով գովազդի վաճառքն այս ընկերությանը՝ հաջորդ տարվա հունվարից հեռուստաընկերությունները կունենան պլանավորված գովազդային բյուջեներ, ինչը հնարավորություն կտա ծրագրել նոր նախագծեր»,-ասել է ԱրմՆյուզ հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյան:

«Կարծում եմ, որ սա դրական կազդի գովազդային դաշտի վրա՝ հեռուստաընկերություններին օգնելով ստեղծել առավել որակյալ արտադրանք»,-ասել է Ա-թիվի հեռուստաընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանը:

Media International Service-ի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 1-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին