Մեդիամաքսը մրցանակների է արժանացել «Թվապատում 2023» մրցույթում - Mediamax.am

2107 դիտում

Մեդիամաքսը մրցանակների է արժանացել «Թվապատում 2023» մրցույթում


Լուսինե Ղարիբյանը եւ Սոֆիա Հակոբյանը
Լուսինե Ղարիբյանը եւ Սոֆիա Հակոբյանը
Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը
Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը

Նոյեմբերի 24-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփել է «Թվապատում 2023» լրագրողական մրցույթի արդյունքները եւ հայտարարել է մրցանակակիրների անունները։

 

Այս տարի 193 հայտից մրցույթի հանձնաժողովն առանձնացրել է 11 նյութ։

 

«Գործող անձ» (Homo Agendi) անվանակարգում մրցանակի է արժանացել Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը՝ «Արի գյուղ, գյուղում կյանք կա. «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը» հրապարակման համար։

Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը

 

Այս անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու եւ բարելավելու, մարդկանց օգնելու փորձով եւ օրինակներով։ Մրցանակներ հանձնվել է հեղինակին եւ նյութի հերոսին՝ Անահիտ Գեւորգյանին:

 

Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները

«Արտակարգ գրություն» անվանակարգում մրցանակ է ստացել Մեդիամաքսի մշտական հեղինակ Սոֆիա Հակոբյանը՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» հրապարակման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին