Երեւանում տեղի կունենա մեդիա արվեստի միջազգային CYFEST փառատոնը - Mediamax.am

5333 դիտում

Երեւանում տեղի կունենա մեդիա արվեստի միջազգային CYFEST փառատոնը


Լուսանկարը` Giuliana Cunéaz

Լուսանկարը` Giuliana Cunéaz

Լուսանկարը` Giuliana Cunéaz

Լուսանկարը` Babi Avelino

Լուսանկարը` Elena Gubanova

Լուսանկարը` Lena Herzog

Լուսանկարը` Lena Herzog

Լուսանկարը` Lena Herzog

Լուսանկարը` Mascha Danzis

Լուսանկարը` Mascha Danzis

Լուսանկարը` Mascha Danzis

Լուսանկարը` Milena Avetisyan

Լուսանկարը` Milena Avetisyan

Լուսանկարը` Where Dogs Run

Լուսանկարը` Samvel Saghatelian

Լուսանկարը` Where Dogs Run


Սեպտեմբեր 2-ից 18-ը Երեւանում տեղի կունենա մեդիա արվեստի միջազգային 15-րդ CYFEST փառատոնը:

 

15-րդ CYFEST-ը նվիրված է մարդկային եւ ոչ մարդկային մարմնի, կենսաբանական, սոցիալական եւ կիբերտարածությունների, պատմության եւ ապագայի սցենարների (հակա)խոցելիությանը, ինչպես նաեւ անցումային վիճակում գտնվող աշխարհի հետ բախումներին եւ փոխհարաբերություններին։

Լուսանկարը` Giuliana Cunéaz

CYFEST-ը վիդեոարվեստ է, ձայնային ցուցահանդեսներ, փերֆորմանսներ, դասախոսություններ եւ տեսադիտումներ։

 

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 60 հեղինակներ 15 երկրից՝ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ Ճապոնիայից։

Լուսանկարը` Where Dogs Run

Փառատոնի հիմնական հարթակներն են ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը եւ Երեւանի բուսաբանական այգին, որն իր պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի մեդիա եւ ձայնային ինստալացիաներ եւ օբյեկտներ:

Լուսանկարը` Milena Avetisyan

«Խոցելիությունը ցանկացած մարդու բնական հատկությունն է: Հենց դրա վրա է հիմնված մարդու ինքնագիտակցությունը եւ անձնական արժանապատվությունը:

Լուսանկարը` Lena Herzog

Սեփական խոցելիության ճանաչումը մեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում: Սեփական ցանկությունների արտահայտումը, անձնական սահմանների վերագնահատումն ու հարցադրումը գործողություններ են, որոնք որոշակի ռիսկ են պարունակում, բայց նաեւ օգնում են հաղթահարել մերժված կամ չհասկացված լինելու վախը», - նշել են փառատոնի համադրողներ Ելենա Գուբանովան եւ Սիլվիա Բուրինին։

 

2022 թվականին CYFEST-ն առաջին անգամ անց էր կացվել Երեւանում՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնում։

 

Փառատոնի մանրամասն ծրագիրը կհրապարակվի https://www.cyfest.art/ կայքում։

 

Նախագծի գլխավոր հովանավորն է One Market Data-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին