Փաշինյանն ակնկալում է միջազգային օգնություն տեղահանվածների խնդիրների լուծման համար - Mediamax.am

2200 դիտում

Փաշինյանն ակնկալում է միջազգային օգնություն տեղահանվածների խնդիրների լուծման համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիոս Մարագոսին:

«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաեւ միջազգային օժանդակություն:

 

Հանդիպմանը Փաշինյանը նշել է նաեւ, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին