Ռուբեն Վարդանյանի կինը հաստատել է նրա ձերբակալությունը Ադրբեջանի կողմից - Mediamax.am

3551 դիտում

Ռուբեն Վարդանյանի կինը հաստատել է նրա ձերբակալությունը Ադրբեջանի կողմից


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր դուրս գալ Արցախից ադրբեջանական օկուպացիայից փրկվող տասնյակ հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ պայքարել գոյատեւման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն և խնդրում եմ ձեր աջակցությունը», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին