Մեդիամաքսի եւ ARARAT-ի բացառիկ նախագիծը՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին - Mediamax.am

exclusive
1288 դիտում

Մեդիամաքսի եւ ARARAT-ի բացառիկ նախագիծը՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին


Լուսանկարը` ARARAT


Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ լեգենդար հայկական ARARAT կոնյակները մեկնարկում են բացառիկ նախագիծ:

 

Ս.թ. մայիսի 10-ին, 17-ին եւ 24-ին Մեդիամաքսի https://quiz.mediamax.am/ հարթակում կհրապարակվեն 3 մրցանակային թեստ-խաղեր` նվիրված Շառլ Ազնավուրին:

 

Թեստ-խաղերը նվիրված են 1956, 1960 եւ 1981 թվականներին, քանի որ ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը իր մեջ ներառում է նաեւ հենց այդ տարիների վինտաժային սպիրտները, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:

 

Յուրաքանչյուր թեստ-խաղը բաղկացած է 8 հարցից՝ պատասխանների երեքական տարբերակով: Յուրաքանչյուր թեստ-խաղի հարցերին պատասխանելուց հետո մասնակիցները գրանցվում են՝ տրամադրելով հեռախոսահամար եւ էլ. փոստի հասցե:

 

Յուրաքանչյուր խաղին մասնակցելով՝ մասնակիցները կուտակում են միավորներ, որոնք ամփոփվելու են եզրափակիչ երրորդ խաղից հետո:

 

Առաջին թեստ-խաղը հասանելի է այս հղումով.

 

 

Առաջին խաղերի հարցերին կարող եք պատասխանել մինչեւ ս.թ. մայիսի 14-ի ժամը 19:00-ն:

 

Հաղթողը Մեդիամաքսից կստանա գլխավոր մրցանակը՝  ARARAT Charles Aznavour Signature Blend սահմանափակ թողարկման կոնյակը: Այն դեպքում, եթե երեք թեստ-խաղերի բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի մեկից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի վիճակահանություն:

 

Խորհրդանշական մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի ARARAT թանգարանում:

 

«Ազնավուրն անվերջ բացահայտումների մասին է... Ազնավուրն երաժիշտ էր, դերասան, դիվանագետ, հումանիստ, ում կյանքի պատմությունը հյուսեց սիրելու, գնահատելու, ստեղծագործական շնորհին նվիրվածության եւ կարեկից լինելու առանձին մի պատմություն։ Մեդիամաքս մեդիա-ընկերության հետ մեր այս համատեղ նախագիծը հրավիրում է յուրատեսակ ճամփորդության մաեստրոյի ստեղծագործական ուղու 3 երեք կարեւորագույն տարիներով՝ 1956, 1960 եւ 1981, որոնց ընտրությունը պատահական չէ։ 2017 թվականին Երեւանի կոնյակի գործարանը մեկնարկեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագիծը, որի շրջանակներում մաեստրոն մասնակցություն էր ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչեւ ձեւավորման հաստատումը։ Փորձել ենք 1956, 1960 եւ 1981 տարեթվերին հաղորդել ավելի լայն համատեքստ՝ նախագիծը մտագրավ դարձնելով թե՛ Ազնավուրի երկրպագուների, թե Մեդիամաքսի ընթերցողների համար։ Մասնակիցներին հաջողություն ենք մաղթում եւ սիրով սպասում ենք հանդիպմանը հաղթողի հետ»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին