Արցախից Հայաստան է եկել ավելի քան 47 հազար բռնի տեղահանված - Mediamax.am

1593 դիտում

Արցախից Հայաստան է եկել ավելի քան 47 հազար բռնի տեղահանված


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 47 հազար 115 մարդ, հաշվառվել են նրանցից 22 հազար 800-ը, այսօր հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառվել կարող են կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մարզերում և համայնքներում ստեղծված կոորդինացիոն, հաշվառման կայանների հետ, ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

 

«Շատ կարևոր է, որ նրանք հաշվառվեն: Դա մեզ կտա ամբողջական պատկերը և կարիքները գնահատելու հնարավորություն՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև շահառուների շրջանակը հասկանալու համար: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը հնարավորություն է տալու ԼՂ մեր հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Սա նախատեսում ենք իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագիրն ունենալու է ևս մեկ բաղադրիչ՝ շահառուներին տրամադրվելու է սննդի քարտեր: Չենք բացառում նաև, որ առաջիկայում կոմունալ ծախսերի փոխհատուցման բաղադրիչ ևս ունենալ», - ասել է  Նարեկ Մկրտչյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին