Արցախում պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են - Mediamax.am

1918 դիտում

Արցախում պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով 290 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում են։

 

7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել եւ նրանք մահացել են հիվանդանոցում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

 

«Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բժիշկների թիմը անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով ուղղաթիռով մեկնել է դեպի Ստեփանակերտ։ «Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման»,- ասված է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին