Ռուբեն Վարդանյան. «Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների» - Mediamax.am

3834 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների, մենք ենք որոշում Արցախի ապագան»։

«Այս ճակատի, գաղափարի շուրջ միավորվել են մարդիկ տարբեր ճամբարներից։ Սա շատ կարեւոր օրինակ է, որ մարդիկ կարող են միավորվել գաղափարի շուրջ, ոչ թե մարդու։ Մարդիկ միավորվել են՝ գիտակցելով սուր իրավիճակը։

 

Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Առանց գաղափարի գործողությունները վտանգավոր են։ Մենք կարողացանք մի կողմ դնել անձնական եւ կուսակցական շահերը եւ փորձել լսել միմյանց։ Մենք ձեւավորում այս ճակատը,  որպեսզի Արցախը լինի անվտանգ, հայկական, ազատ»,- ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

Նա ասել է, որ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» շրջանակում կազմվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներառում է աշխատանքային քարտեզ ու 77 կետ։

 

Վարդանյանի խոսքով՝ «արցախցիները 100 տոկոսով պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին