Վարդանյան. Փորձում ենք աջակցել՝ արցախցիների աշխատատեղերը պահպանվեն - Mediamax.am

754 դիտում

Վարդանյան. Փորձում ենք աջակցել՝ արցախցիների աշխատատեղերը պահպանվեն


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ փորձում են առավելագույնս աջակցել, որպեսզի շրջափակման պայմաններում արցախցիների աշխատատեղերը պահպանվեն:

«Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հաշվարկել նաեւ շրջափակման հետեւանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին