Վարդանյան. Ադրբեջանը ձգտում է հասնել Արցախի հայաթափմանը - Mediamax.am

1212 դիտում

Վարդանյան. Ադրբեջանը ձգտում է հասնել Արցախի հայաթափմանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանից Արցախ էներգամատակարարմանը:

«Իրավիճակը բարդ է: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաեւ էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը:

 

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը.

 

«Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Շատ ոգեւորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը»:

 

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ ընդլայնված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ իրավիճակը բարդ է նաեւ մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը եւս ճգնաժամի մեջ է հայտնվել ու բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին